Սիրիայի նախագահը պնդում է, որ Թուրքիան զենք է առաքում ապստամբներին 7 հոկտեմբերի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան զենք է առաքում ապստամբներին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ընդդիմադիր Ժովովրդա-հանրապետական կուսակցության նախագահի օգնական Ֆարուկ Լոգօղլուի հետ հանդիպմանը, ուրբաթ օրը հաղորդել է Cumhuriyet-ը: Ասադը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեմ է Թուրքիայի ու Սիրիայի համագործակցությանը, և որ Թուրքիան վերջերս հանդես է գալիս որպես Վաշինգտոնի շահերի ներկայացուցիչ: Ըստ նրա, Թուրքիան, որը 30 տարի է չի փոխել իր Սահմանադրությունը, պահանջում է Սիրիայից լայնածավալ բարեփոխումներ անցկացնել 3 ամսում: «Թուրքիան սատարում է Սիրիայի «Մահմեդական եղբայրներին», որոնք սպառնալիք են աշխարհիկ կառավարման համար»,-ասել է Ասադը: Նա նաև հավելել է, որ «Մահմեդական եղբայրները» Սիրիայի համար նույնպիսի սպառնալիք են ներկայացնում, ինչպես ՔԱԿ-ը Թուրքիայի համար: Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-13 զորավարժություններ են անցկացնում է Սիրաիյին սահմանակից Հաթայ բնակավայրում՝ մասնակցում է 730 զինծառայող և 40 միավոր տեխնիկա: Զորվարաժությունների շրջանակներում Էրդողանը հոկտեմբերի 9-ին կայցելի Հաթայում սիրիացի փախստականների ճամբար: Ակնկալվում է, որ այնտեղ Էրդողանը լուրջ հայտարարություններ կանի Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Սիրիայի կողմից սահմանի մոտ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |