Վարդան Մինասյանը Մակեդոնիայի հետ խաղի մասին. Խաղի որակից դժգոհ եմ, սակայն, այսօր կարևորը արդյունքն էր![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Մակեդոնիայի հանդեպ 4:1 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ նա ծանր խաղ էր ակնկալում և առաջին իսկ պահից լարվածություն կար և զգացվում էր, որ խաղը չի ստացվում: "Խաղի որակից ես դժգոհ եմ, սակայն այսօր կարևորը արդյունքն էր: Առաջին խաղակեսում խաղն այն չէր, որին ես սովոր եմ: Երբ առաջին տեղում արդյունքն է, անհնար է խուսափել հուզմունքից, ես ինքս լարված էի",-ասել է Մինասյանը: Ըստ Մինասյանի, Կառլեն Մկրտչյանը ինքը խնդրեց փոխարինել իրեն, քանի որ ցավ էր զգում: "Նա երկար չէր խաղացել: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ֆուտբոլիստներն արագ վերականգնվեն Իռլանդիայի հետ խաղից առաջ: Սարկիսովը լավ հատկանիշներ ունի, հնարավոր է, որ որոշ խաղերում մենք երկու հարձակվողներով խաղանք",-ասել է մարզիչը: Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները քարտեր չստացան ու խուսափեցին վնասվածքներից` "Մենք առաջին անգամ էինք խաղում նման կենտրոնական պաշտպանների հետ: Մենք դեռ շատ տեղ ունենք աշխատելու": ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |