Լևոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների շարքը «Մեծ սաղավարտի» մրցաշարում![]() 8 հոկտեմբերի 2011 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանըշարունակում է ելույթները «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլում, որն անցնում է իսպանական Բիլբաոյում: Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցան 7-րդ տուրի խաղերը: Հայ շախմատիստի մրցակիցը Մագնուս Կարլսենն (Նորվեգիա) էր: Շախմատիստները ոչ ոքի խաղացին՝ վաստակելով մեկական միավոր: Ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկը, որը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, զիջել է Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսին (Իսպանի), իսկ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) ոչ ոքի խաղացին: Այդ տուրից հետո Արոնյանն ունի 8 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Չնայած պարտությանը, Իվանչուկն առաջին տեղում է 13 միավորով, իսկ երկրորդ տեղում է՝ Նակամուրան 8 միավորով: 8-րդ տուրում Արոնյանը կխաղա Նակամուրայի հետ, Իվանչուկը՝ Անանդի, Կարլսենը՝ Պոնսի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |