Երևանում բացվել է առաջին միջազգային «Art of Living EXPO 2011» ցուցահանդեսը 8 հոկտեմբերի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Երևանում բացվել է առաջին միջազգային «Art of Living EXPO 2011» ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է «Էկո կենտրոնը»: Ցուցահանդեսում ներկայացված են ապրանքներ և ծառայություններ կանանց համար: Ցուցահանդեսին մասնակցում են առողջության ու գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ ու հյուրանոցներ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժիչ և դեկորատիվ հարդարամիջոցների, մազերի ու մաշկի խնամքի միջոցների արտադրողներ ու ներկրողներ, զբոսաշրջային գործակալություններ: «Art of Living EXPO 2011» ցուցահանդեսին մասնակցում են արվեստի գործիչներ, նկարիչներ ու քանդակագործներ, Հայաստանում հայտնի հագուստի մոդելավորողներ ու ոսկերիչներ, սննդամթերք արտադրողներ, ինչպես նաև ամսագրերի ու թերթերի հրատարակիչներ: Ցուցահանդեսի շրջանակներում կխաղարկվեն արժեքավոր մրցանակներ ու տեղի կունենա «Doctor at Large» համերգը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |