Ջոն Տոշակ. Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հավաքականից շատ ավելի ուժեղ էր![]() 8 հոկտեմբերի 2011 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը Հայաստանի հավաքականի հետ խաղում 4:1 հաշվով պարտություն կրելուց հետո ասել է, որ տպավորված է Հայաստանի հավաքականի խաղով: Տոշակն ընդգծել է, որ Հայաստանն այս խաղում իրոք ավելի լավ էր խաղում, քան իր սաները: «Հայաստանը մեծ շանսեր ունի Իռլանդիայի հետ խաղում: Ես չգիտեմ, ով դուրս կգա խմբից և կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Լավ շանսեր ունեն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իռլանդիան ու Հայաստանը»,-ասել է նա; Տոշակը նշել է, որ վերջին խաղերում սա մակեդոնացիների ամենախոշոր պարտությունն է: Մարզիչը նշել է, որ իրենք Հայաստանի դարպասին գոլ խփելու շանսեր ունեին, սակայն, նրանց դա չհաջողվեց: «Հայաստանի հավաքականը թիմային խաղ է ցուցադրում, թիմում խաղում են լավ ու բարձրակարգ ֆուտբոլիստներ»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |