ՄԱԿ ԱԽ փորձագետները ձեռնամուխ են եղել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության հայտի քննարկմանը

ՄԱԿ ԱԽ փորձագետները ձեռնամուխ են եղել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության հայտի քննարկմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին ՄԱԿ փորձագետները ձեռնամուխ են եղել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության հայտի քննարկմանը:

Փորձագետների հանդիպումն ընթանում է փակ դռների ետևում: Ինչպես հայտնել են ՌԻԱ Նովոստիին դիվանագիտական աղբյուրները, նրանց խնդիրն է սահմանել, թե որքանով է հայտը, որը զետեղված է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի նամակում, համապատասխանում նոր անդամ-երկրների համար ՄԱԿ կանոնակարգին և ընթացակարգերին: Պաղեստինի հայտը ՄԱԿ ԳՎ նստաշրջանում պառակտում է առաջացրել, քանի որ Իսրայելը և ԱՄՆ-ն դեմ էին, համարելով, որ պաղեստինցիների միակողմանի գործողությունները վերջնականապես կձախողեն Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ երկխոսությունը:

Ռուսաստանն աջակցում է ՄԱԿ մտնելու Պաղեստինի գաղափարին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---