Դավիթ Նալբանդյանը Ճապոնիայի բաց առաջնության երրորդ շրջանում զիջեց Էնդի Մարեյին![]() 8 հոկտեմբերի 2011 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի բաց առաջնության երրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը հանդիպել է աշխարհի չորրորդ ռակետ Էնդի Մարեյի հետ (Անգլիա): Արգենտինահայ թենիսիստը երկու սեթերում զիջել է 6:4, 7:5 հաշվով: Դա թենիսիստների 6-րդ հանդիպումն էր, և 4:2 հաշվով առաջատար է անգլիացին: «Ես լավ էի խաղում: Խաղի մեծ մասն ինձ հաջողվում էր հաջողությամբ մատուցում կատարել: Դավիթը տուրում լավագույն խաղային ոճերից մեկն ունի, ուստի ես փորձում էի նրան շատ հնարավորություն չտալ բրեյքի համար: Երկրորդ սեթի վերջում նա մոտեցավ ինձ, իսկ ես սկսեցի նյարդայնանալ: Բայց ես գոհ եմ, որ կարողացա խաղն ավարտել երկու սեթերում»,- մեջբերում է Մարեյին ATP պաշտոնական կայքը: Կիսաեզրափակչում նա կխաղա իսպանացի Դավիթ Ֆերերի հետ: Նալբանդյանը հոկտեմբերի 22-30-ը Սանկտ Պետերբուրգում հանդես է գալու St. Petersburg Open մրցաշարում, որին մասնակցելու համար նա ստացել է wild card: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |