Էգեմեն Բաղիսը խորհուրդ է տվել Նիկոլյա Սարկոզիին «իր գործով զբաղվել»![]() 8 հոկտեմբերի 2011 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի եվրոպական ինտեգրման գծով նախարար Էգեմեն Բաղիսն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: «Ֆրանսիայի համար ավելի լավ կլիներ, եթե պարոն Սարկոզին թողներ պատմաբանի դերն ու աշխատեր իր երկիրը հանել տնտեսական անդունդից: Ավելի լավ կլինի, որ նա զբաղվի Եվրամիության ապագային վերաբերող նախագծերով»,-ասել է Բաղիսը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության գծով պատմաբանի կեցվածք ընդունելու փոխարեն, «Սարկոզին թող լուծի Ֆրանսիայի խնդիրները», հայտնում է ZMAN-ը: Հայաստան կատարած իր այցի ժամանակ Նիկոլյա Սարկոզին հայտարարել, է, որ եթե Թուրքիան ճանաչի իր պատմության մութ էջերը, Ֆրանսիան ու Հայաստանը դա կգնահատեն որպես խաղաղության ու հաշտեցման դրսևորում: Նա նշել է նաև, որ 1915-2011թ. Թուրքիան բավարար ժամանակ է ունեցել մտածելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ավելին, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «եթե Թուրքիան մինչև տարեվերջ չընդունի Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան կդիմի այլ միջոցների, այդ թվում կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |