Հայ քաղաքագետը Սարկոզիի այցը Հայաստան գնահատել է որպես «ապարդյուն» 8 հոկտեմբերի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի երկօրյա այցը Հայաստան կարելի է ապարդյուն համարել, և այն ընդամենն ընդգծել է երկու երկրների միջև առկա երկկողմանի հարաբերությունները: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Սարկոզին ոչ մի նոր բան չի ասել թե Հայոց ցեղասպանության, թե ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,- ասել է նա: Միաժամանակ քաղաքագետը հավելել է, որ Ֆրանսիան ընդունակ չէ ոչինչ ասել ոչ ղարաբաղյան հակամարտության, ոչ հայ-թուրքական հարաբերությունների մասին, ավելին, նա ընդունակ չէ փոխել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը: «Նույնիսկ Եվրոպան չի կարող»,- ասել է նա: Ինչպես նշել է Շաքարյանցը, Թուրքիան արդեն պատասխանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Սարկոզիի կոչին` հիշեցնելով Ֆրանսիայի գաղութային անցյալի մասին: Այդ առումով հայ քաղաքագետը հավելել է, որ դա հերթական անգամ ցույց է տվել, որ Թուրքիայից երբեք պետք չէ սպասել քաղաքակիրթ պատասխանի, «թուրքը միշտ թուրք է մնում»:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |