Հենրիխ Մխիթարյանը հուսով է, որ կհաջողվի հաղթել Իռլանդիային և նոր էջ բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ

Հենրիխ Մխիթարյանը հուսով է, որ կհաջողվի հաղթել Իռլանդիային և նոր էջ բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Մակեդոնիայի հետ խաղում իր 5-րդ գոլը խփեց Եվրո-2012 ընտրական փուլում, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խաղի սկզբում լարվածություն կար, սակայն հայ ֆուտբոլիստները կարողացան հավաքվել ու ցուցադրել իրենց խաղը:

«Մենք բոլորս հասկանում էինք, որ կարևոր է արդյունքը: Այս հաղթանակն արդեն անցավ պատմության գիրկը, պետք է նախապատրաստվենք Իռլանդիայի հետ խաղին»,-ասել է կիսապաշտպանը:

Ըստ նրա, խաղից հետո հաղթանակն առանձնապես չեն նշել, քանի որ առջևում բարդ խաղ է: «Մենք մասամբ ենք հետևել Իռլանդիայի հավաքականի խաղին, սակայն հասկանում ենք, որ վերջին խաղում շատ դժվար է լինելու և հակառակորդն էլ բարդ է: Հուսով եմ, մեզ կհաջողվի հաղթանակ տանել ու նոր էջ բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ»,-ասել է Մխիթարյանը:

Հոկտեմբերի 8-ի առավոտյան ֆուտբոլիստներն արդեն մարզվել են Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 11-ին Դուբլինում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ հնարավորություն կստանա պայքարելու Եվրո-2012 եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Հայկական թիմին միայն հաղթանակ է պետք:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---