Արթուր Եդիգարյան. Եթե մեր ֆուտբոլիստները խաղան այնպե,ս ինչպես հիմա, կկարողանան հաղթել ցանկացած հավաքականի

Արթուր Եդիգարյան. Եթե մեր ֆուտբոլիստները խաղան այնպե,ս ինչպես հիմա, կկարողանան հաղթել ցանկացած հավաքականի

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Մակեդոնիայի հետ խաղը՝ նշելով, որ լավ խաղ ստացվեց:

«Մեզ համար կարևորը ոչ թե հաշիվն էր, այլ հաղթանակը: Առաջին 20 րոպեներին մեր տղաների մոտ լարվածություն կար, սակայն առաջին գոլից հետո մենք ավելի վստահ սկսեցինք գործել՝ վերահսկում էինք գնդակն ու խաղում կարճ փոխանցումներով»,-ասել է Եդիգարյանը:

Նա հավելել է, որ առաջին խաղակեսում, երբ նրանք 2 գոլ խփեցին, Մակեդոնիայի հավաքականը կոտրվեց:

«Անշուշտ, վերջին խաղն Իռլանդիայի հետ վճառական կլինի ու շատ բարդ, սակայն, ինձ թվում է, որ եթե մեր ֆուտբոլիստները խաղան այնպես, ինչպես հիմա, կկարողանան հաղթել ցանկացած հավաքականի: Դուբլինում ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար»,-ասել է ֆուտբոլիստը:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---