Ադրբեջանի սադրանքները շփման գծում ստիպում են ԼՂՀ ՊԲ-ին դիմել ավելի խիստ պատասխան քայլերի 8 հոկտեմբերի 2011 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր: Չնայած պաշտոնական Բաքվի կողմից միջազգային տարբեր ատյաններում պարբերաբար հնչեցվող այն մեղադրանքներին, թե իբր հայկական կողմը շարունակ խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, իրականությունը փաստում է լրիվ հակառակը Դրա վառ ապացույցն են անցած 7 օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունները, որոնց արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: «Կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ինչպես դարանակալ հակառակորդի զինուժը, այնպես էլ նրա սադրիչ գործողությունները պարտակող քարոզիչները նպատակային քայլեր են իրականացնում հակամարտ կողմերի շփման գծում իրադրությունն ապակայունացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ՊԲ դիրքապահ ստորաբաժանումներին ստիպում է իրենց գործողություններում լինել առավել վճռական և հակառակորդին տալ համարժեք, իսկ գուցե նաև խիստ պատասխան», ասվում է ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |