Լևոն Հայրապետյան. Հայաստանի հավաքականը պատրաստ է պայքարել մինչև վերջ

Լևոն Հայրապետյան. Հայաստանի հավաքականը պատրաստ է պայքարել մինչև վերջ

PanARMENIAN.Net - «Առաջին անգամ պաշտպանության գծում մենք այս կազմով խաղացինք, և վատ չստացվեց: Դեռ խաղից առաջ մեր մարզիչ Վարդան Մինասյանն ասաց, որ մենք բոլորս պետք է հավաքված խաղանք, մոտ գործենք ու հուշենք միմյանց: Պաշտպանության կենտրոնում եղան որոշ թերություններ, սակայն, ընդհանուր առմամբ, Յուսպաշյանի ու Ալեքսանյանի մոտ ամեն ինչ ստացվեց»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի ձախ կիսապաշտպան Լևոն Հայրապետյանը:

Հոկտեմբերի 7-ին Երևանում Հայաստանը 4:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարավ Եվրո-2012 B խմբում և 17 միավորով 3-րդ տեղում է:

Հայրապետյանն ասաց, որ խաղի սկզբում նրանց չէր հաջողվում գտնել իրենց ոճը, ուստի առաջին րոպեներին մակեդոնացիներն ավելի շատ էին տիրապետում գնդակին: «Սակայն մենք կարողացանք հանդարտեցնել խաղն ու պահել գնդակը: Առաջին գոլը վստահություն ներշնչեց, թիմային խաղի շնորհիվ մենք կարողացանք հաղթել»:

Առջևում Իռլանդիայի հետ խաղն է: Խմբից դուրս գալու համար, հայկական թիմին միայն հաղթանակ է պետք: Ֆուտբոլիստը նշել է, որ մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ:

«Կուզենայի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք մեզ աջակցում են ինչպես մարզադաշտում, այնպես էլ Հայաստանի ողջ տարածքում ու նրա սահմաններից դուրս»,-ասել է Հայրապետյանը:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---