Դավիթ Հայրապետյանն իրենից գոհ կլինի միայն այն ժամանակ, երբ օլիմպիական չեմպիոն դառնա 8 հոկտեմբերի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (Ռուսաստան), որը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը, այդ պարգևը համարում է իր մարզական կարիերայի գլխավոր նպատակին` 2012-ին Լոնդոնի օլիմպիադայում հաղթանակին հասնելու աստիճաններից մեկը: Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկը կարծում է, որ աշխարհի առաջնությունը հեշտ չէր, և նա մի քանի սխալներ է կատարել: «Լավ է, որ ես օլիմպիադայի ուղեգիր նվաճեցի և հիմա հանգիստ կպատրաստվեմ դրան»,- Հայրապետյանի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն: Նա նշել է, որ իրենից գոհ կլինի միայն այն ժամանակ, երբ նա օլիմպիական չեմպիոն դառնա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |