Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ապացուցեց, որ հրաշքներ լինում են![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը հաջորդած գիշերը Երևանը դեռ երկար չի մոռանա, թեև վերջին ժամանակները հայ ֆուտոբոլիստները մեկ անգամ չէ, որ «երես են տվել» իրենց երկրպագուներին: Տոնակատարություններ ու խրախճանքներ եղան Սլովակիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո, բայց այդ հաղթանակը ևս մեկ քայլով Հայաստանի հավաքականին մոտեցրեց EURO-2012-ին: Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ հրաշքներ լինում են և նա ի զորու է հաղթահարել ցանկացած մրցակցի: Երեկ հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն էր: Հավաքականին աջակցում էին բոլորը՝ փոքրից մինչև մեծ, հանրապետության առաջին այրերից մինչև արտասահմանյան հյուրեր: Դա ևս մեկ անգամ ապացուցում է ֆուտբոլի մոգական ուժը, որը միավորում է ողջ աշխարհի մարդկանց: Սա ուղղակի խաղ չէր, դա ավելին էր, որը մարդկանց պարգևում է ուրախություն և աննկարագրելի զգացմունքներ: Հենց նման զգացմունքներ էին ապրում Հայաստանի հավաքականի երկրպագուները: «Այսօր մեծ օր է, կեցցեք, տղաներ», «Մենք հպարտանում ենք ձեզանով, դուք հերոսներ եք», «Համոզված եմ, որ նման հաղթանակները շատ են լինելու», «Ինչ լավ է, որ ֆուտբոլային խաղից հետո առավոտը սկսվում է «շնորհավորում եմ» բառով». նման շնորհավորանքներ էին Հայաստանի հավաքականի երկրպագուների սոցիալական ցանցերի գրեթե բոլոր էջերում: Նույնիսկ մակեդոնացի լրագրողները խաղից հետո գովեցին հայկական ընտրանուն և մաղթեցին նրան հաջող ելույթ և ելք ԵԱ եզրափակիչ փուլ: Հավաքականի մարզիչը և ֆուտբոլիստները շատ համեստ են և չեն սիրում շատ խոսել իրենց հաղթանակի մասին: Նրանք նույնիսկ ինչպես հարկն է չեն նշել հաղթանակը, քանի որ առջևում նրանց սպասվում է կարևոր հանդիպում և չեն ցանկանում թուլանալ: Նրանք լի են լավատեսությամբ և հույսով, որ վերջին խաղում կհաղթեն Իռլանդիային և կկարողանան մտնել Եվրոպայի առաջնություն: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ վերջին խաղը նրանց համար շատ բարդ կլինի և նա հույսով է, որ հավաքականին կհաջողվի հաղթանակ տանել և նոր էջ բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Լևոն Հայրապետյանի խոսքով, վերջին հաղթանակները հավաքականին հատուկ դրական ազդակ հաղորդեցին, և նրանք բոլորը պատրաստ են պայքարել մինչև վերջ: «Իհարկե, Իռլանդիայի հետ վերջին խաղը որոշիչ կլինի և շատ բարդ, բայց ինձ թվում է, որ եթե մեր հավաքականը խաղա այնպես, ինչպես հիմա, ապա կկարողանա հաղթել ցանկացած հավաքականի»,- նշել է կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի Դուբլինում խաղը, ողջ Հայաստանը սկսել է ապրել ֆուտբոլով և զգալ հաղթանակի համը, սիրել իր հավաքականին: Դրա համար մենք երախտապարտ ենք մեր անկրկնելի ֆուտբոլիստներին և, անկասկած, երիտասարդ և տաղանդավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Այնպես որ Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուները պետք է օգնեն իրենց հավաքականին ևս մեկ խաղում, անկախ նրանից, կլինեն նրա հետ Դուբլինում, թե կհետևեն խաղին հեռուստացույցով աշխարհի ցանկացած անկյունից. մեր տղաներին պետք է մեր աջակցությունը և հաղթելու ցանկությունը: Մենք սիրում ենք մեր հավաքականին, որը դեռ բազմաթիվ անգամներ կստիպի մեզ արտասվել երջանկությունից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |