Ստեփանակերտում մեծ շուքով նշեցին Քաղաքի օրը![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքում կազմակերպված ավանդական տոնավաճառ, այնուհետև՝ մշակույթի և երիտասարդության պալատում ներկայացված հին ու ժամանակակից Ստեփանակերտը պատկերող լուսանկարների ցուցահանդես: Նույն օրը նախագահ Սահակյանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական համերգին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |