Արցախում մեկնարկել է հանրապետության հանքային պաշարներին նվիրված գիտաժողով

Արցախում մեկնարկել է հանրապետության հանքային պաշարներին նվիրված գիտաժողով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «ԼՂՀ երկրաբանությունը և հանքային պաշարները» գիտաժողովին:

Բակո Սահակյանը ողջունել է հանրապետությունում առաջին անգամ նման թեմայով միջոցառման կազմակերպումը՝ նշելով, որ Արցախի հանքային պաշարների ուսումնասիրությունը մեծ տեղ է գրավում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Երկրի ղեկավարը կարևորել է նաև Հայաստանի և Սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը, ինչը թույլ կտա նոր որակ հաղորդել ինչպես հանրապետությունում երկրաբանության ու հանքային պաշարների հետազոտության, այնպես էլ այդ ուսումնասիրությունների պրակտիկ կիրառման գործընթացին:

Գիտաժողովին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ և կառավարության անդամներ, հանրապետությունում գործող արդյունաբերական ձեռնարկությունների և գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---