Հայաստանի նախագահն ընդունել է Գերման Գրեֆին![]() 9 հոկտեմբերի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Խնայբանկի ղեկավարության հետ՝ Խնայբանկի և բանկի վարչության նախագահ Գերման Գրեֆի գլխավորությամբ: Հանդիպմանը նշվել է, որ Հայաստանի տնտեսության մեջ տարիներ շարունակ արդյունավետորեն գործում են ռուսական կամ համատեղ կապիտալով մի շարք ընկերություններ: Ընդգծվել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը, ում հետ տնտեսական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում: Զրուցակիցները քննարկել են Խնայբանկի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման հնարավորությունները: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցող Ռուբեն Վարդանյանին Հանրապետության ղեկավարը հանձնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, որով ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը պարգևատրվել էր Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման և առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի ու մատուցած ծառայությունների համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |