Կիևում տեղի կունենան Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի օրերի տոնակատարությանը նվիրված միջոցառումներ10 հոկտեմբերի 2011 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի կունենան Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի օրերի տոնակատարությանը նվիրված միջոցառումներ: Այս կապակցությամբ Ուկրաինական տանը կկայանա «Ուկրաինայի հայ տաղանդները» համաուկրաինական փառատոնը: Ինչպես հաղորդել է Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը, միջոցառումների շրջանակում տեղի կունենա Ուկրաինայի հայ նկարիչների կտավների ցուցահանդես, «Հայկական մշակութային ժառանգությունը Ուկրաինայում» թեմայով կլոր սեղան, հայկական խոհանոցի փառատոն, իսկ գագաթնակետը կդառնա գալա-համերգը` ողջ Ուկրաինայից հայտնի կատարողների և կոլեկտիվների մասնակցությամբ: Միջոցառումներին հրավիրված են Ուկրաինայի կառավարության, Գերագույն Ռադայի, հայկական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ, հաղորդում է Analitika.at.ua-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |