Նիդեռլանդների դեսպանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանի զարգացումը

PanARMENIAN.Net - «Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտում է տարածաշրջանում տնտեսության, բարիդրացիական հարաբերությունների և կայունության զարգացումը»,- հայտնել է Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Արյեն Ույտերլինդեն:

Նրա խոսքով` Նիդեռլանդների համար մեծ նշանակություն ունի հակամարտության կարգավորված լինելը: «Մենք օժանդակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին այդ հիմնախնդիրը լուծելու նրա ցանկության մեջ: Վերջին հաշվով հիմնահարցի լուծումը կախված է լինելու հակամարտության ինքնին կողմերից և դրանց առաջնորդներից»,- ընդգծել է Ույտերլինդեն: Նա նաև ցավակցություն է հայտնել Ադրբեջանին ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---