Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտի» շարքի եզրափակիչ մրցաշարում նահանջել է 5-րդ տեղը![]() 10 հոկտեմբերի 2011 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Իսպանական Բիլբաո քաղաքում շարունակվում է շախմատի «Մեծ սաղավարտի» շարքի եզրափակիչ մրցաշարը: 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպել է Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ և պարտվել: Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) կիսել են միավորները, իսկ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) հաղթել է Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսին (Իսպանիա): Այս տուրից հետո Արոնյանը 8 միավորով իջել է հինգերորդ տեղը: Մրցաշարը շարունակում է գլխավորել Իվանչուկը 14 միավորով: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են Նակամուրան և Կարլսենը 11 միավորով: 9-րդ տուրում Արոնյանն իր ուժերը կչափի Անանդի, Կարսլենը` Իվանչուկի, իսկ Վալյեհո Պոնսը` Նակամուրայի հետ: Դեկտեմբերին Արոնյանը Լոնդոնում կմասնակցի միջազգային առաջնության: Հայ շախմատիստի մրցակիցները կլինեն Անանդը, Կարսլենը, Վլադիմիր Կրամնիկը, Նակամուրան, Մայքլ Ադամսը, Նայջել Շորթը, Լյուկ ՄակՇեյնը և Դեյվիդ Հաուելը:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |