ATP հոկտեմբերյան վարկանիշում Դավիթ Նալբանդյանը բարձրացել է 57-րդ տեղը![]() 10 հոկտեմբերի 2011 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ATP-ն հոկտեմբերի 10-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վարկանիշում բարձրացել է 7 հորիզոնականով և 805 միավորով զբաղեցնում է 57-րդ տեղը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), նա իր ակտիվում ունի 14220 միավոր, 2-րդ տեղում 10375 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), 3-րդ տեղում Ռոժե Ֆեդերերն է (Շվեյցարիա) 8380 միավորով: Հոկտեմբերի 22-30-ը Սանկտ Պետերբուրգում Նալբանդյանը հանդես է գալու St. Petersburg Open մրցաշարում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |