Գորիսում տեղի է ունեցել 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը

Գորիսում տեղի է ունեցել 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին` պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են և ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---