Անդրանիկ Հակոբյան. Բռնցքամարտի ԱԱ կազմակերպիչները չէին ցանկանում, որ Բաքվում ծածանվի հայկական դրոշը![]() ![]() PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Ա նդրանիկ Հակոբյանը (75լգ ք/կ), որը Բաքվում կայացած աշխարհի առաջնության շրջանակներում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց, PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ իրեն հաջողվեց գրեթե անհնարինը: «Ես կարողացա հաղթել երեք մենամարտերում, ամեն անգամ առավելություն ունեի մրցակիցների հանդեպ: Սակայն, կիսաեզրափակիչ դուրս գալու համար մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին, քանի որ առաջնության կազմակերպիչները չէին ցանկանում, որ Բաքվում ծածանվի հայկական դրոշը: Երրորդ ռաունդում իմ մրցակցի հարվածները գրեթե նպատակին չէին հասնում, սակայն, չգիտես ինչու, նա հաղթող ճանաչվեց: Իսկ մինչ այդ հավասար պայքար էր գնում»,-ասել է Հակոբյանը: Ըստ մարզիկի, չնայած նրան, որ բռնցքամարտիկների կողքին միշտ կային անվտանգության աշխատակիցներ, սակայն մարզիկները լարված էին և ռինգ դուրս գալով, չէին կարողանում կենտրոնանալ մենամարտի վրա: «Մեքսիկացու հետ իմ երրորդ մենամարտի ժամանակ տրիբունաներից ինձ վրա քար նետեցին, լավ է, որ ոչ ոք չտուժեց: Մենք չէնք կարող դուրս գալ քաղաք, ինչպես մյուս հավաքականները, բոլորից մեկուսացված էինք ապրում: Անշուշտ, դա չէր կարող հոգեբանորեն չանդրադառնալ մեր վրա»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |