Ադրբեջանի ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա այցի նպատակը փոխզիջում գտնելն է

Ադրբեջանի ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա այցի նպատակը փոխզիջում գտնելն է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հարավային Կովկասի տարածաշրջան, ուղղված է լինելու հակամարտող կողմերի միջև փոխզիջում գտնելուն: Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով, համանախագահների հերթական այցը կայանալու է հոկտեմբերի վերջին:

Միաժամանակ նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև որոշակի հարցերի շուրջ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն, բայց մնում են մի շարք կետեր, որոնք արգելքներ են ստեղծում բանակցային գործընթացում: «Փոխզիջում գտնելու համար անհրաժեշտ է բանաձև: Միջնորդների գալիք այցն ուղղված է այդ բանաձևը գտնելուն»,- ասել է Մամեդյարովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---