Չինաստանի կառավարությունը արգելափակել է Android Market-ը![]() 10 հոկտեմբերի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում անհասանելի է դարձել Google-ի Android օպերացիոն համակարգի ծրագրերի օնլայն խանութը՝ Android Market-ը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։Չինաստանի օգտագործողները բջջայիններից Android Market մուտք գործելիս ստանում են հաղորդագրություն այն մասին, որ միանալուն սպասելու ժամանակը սպառվել է։ Չինաստանում համակարգիչները չեն կարողանում միանալ market.android.com. Ըստ չինացի լրագրողների Android Market-ը հայտնվել է Չինաստանի՝ կայքերի սև ցուցակում։ Չինաստանի կառավարության և Google-ի միջև կոնֆլիկտներ վաղուց կան։ 2010-ի հունվարին Google-ը հայտնել էր, որ չինական քաղաքական գրաքննության պատճառով հեռանում է Չինաստանից։ Չինաստանում արգելափակված են բազմաթիվ վեբ-կայքեր՝ ներառյալ Google-ին պատկանող YouTube-ը և սոցիալական ցանցեր՝ Google+-ը, Facebook-ը և Twitter-ը։ 2009 թվականին Android Market-ը Չինաստանում մի քանի անգամ օֆլայն է եղել, սակայն ամեն անգամ որոշ ժամանակ անց շարունակել է իր աշխատանքը։ Երկրում կա մի քանի տեղական կրկնօրինակ Android Market-ի, որտեղից օգտագործողները ներբեռնում են Android ծրագրեր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |