Հյուսիս-Հարավ ճանապարհի առաջին հատվածի կառուցմանը հավակնում են երկու իսպանական և չորս չինական ընկերություններ10 հոկտեմբերի 2011 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»` Ծրագիր 1 և Ծրագիր 2-ի` «Աշտարակ-Թալին Մ1 ավտոճանապարհի Կմ 29+ 600-ից մինչև Կմ 71+ 500 /Հատված 1/, Երևան-Արարատ Մ2 ճանապարհի Կմ 9+ 312-ից մինչև Կմ 47+ 400 /Հատված 2/ և Երևան-Աշտարակ Մ1 ճանապարհի Կմ 18+ 370-ից մինչև Կմ 29+ 773 /Հատված 3/ վերակառուցում և բարելավում», կապալառուների բաց միջազգային մրցույթի մրցութային առաջարկների բացումը: Կառուցապատմանը մասնակցելու հավակնորդների թվում են՝ իսպանական Constructora Sanjose և Corsan Corviam Construccion ընկերություններն ու չինական COVEC-CRFG Consortium, China Civil Engineering Corporation, China Road and Bridge Corp և Sinohydro Corporation ընկերությունները: Մրցութային առաջարկների բացմանը հրավիրվել են բոլոր հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները , շահագրգիռ անձինք: Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովը 20 օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված հայտերը եւ կհայտարարի նախնական հաղթող կաղմակերպության անունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |