Ադրբեջանում սկսել են խոսել ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին

PanARMENIAN.Net - Բոլորն են հասկանում, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է խաղաղապահ զորակազմ տեղակայվի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները չեն վստահում միմյանց: «Ուստի, լրջորեն քննարկվում է խաղաղապահների հնարավոր տեղակայումը հակամարտության գոտում»,-ասել է նա:

Ասելով, որ որոշ պահերի բանակցություններում առաջխաղացում է նկատվել, Մամեդյարովը նշել է, որ այդ գործընթացը չի կարելի բաց թողնել.«Սակայն հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները դժվար են ընթանում: Փոխզիջում դրանց շուրջ դեռ ձեռք չի բերվել: Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է ու միանշանակ: Որքան շուտ խաղաղություն հաստատվի, այնքան լավ», հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---