Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում Մևլութ Չավուշօղլուին չչարաշահել պաշտոնն ու չզբաղվել կամայականությամբ

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում Մևլութ Չավուշօղլուին չչարաշահել պաշտոնն ու չզբաղվել կամայականությամբ

PanARMENIAN.Net - «Եթե ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն կոչ է անում հայկական պատվիրակությանը հարգել ԵԽԽՎ որոշումները, ապա ես կոչ են անում նրան չչարաշահել պաշտոնն ու չզբաղվել կամայականությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահի հայտարարությունն այն մասին, թե հայկական պատվիրակությունը պետք է հարգի Վեհաժողովի որոշումները և մասնակցի ԼՂ գծով ենթակոմիտեի աշխատանքներին: Ըստ նրա, Չավուշօղլուն արդեն մի քանի անգամ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ զրկելով պատգամավորին ելույթ ունենալու իրավունքից: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դա առաջին դեպքը չէ, երբ Չավուշօղլուն հարգանք է պահանջում հայկական պատվիրակությունից: «Ելույթ ունենալով ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստում Կավերտա (Իտալիա) քաղաքում՝ նա կրկին կոչ էր արել մեր պատվիրակությանը հարգել ԵԽԽՎ որոշումը, սակայն, ես նրան ասացի, որ պետք չէ շոու սարքել, քանի որ հայկական պատվիրակությունը չի մասնակցել և չի մասնակցի ենթակոմիտեի աշխատանքներին»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցում հայկական կողմն իր հստակ դիրքորոշումն ունի:

Զոհրաբյանը նաև հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, որը պաշտոնապես կստանձնի պաշտոնը 2012թ. հունվարի 1-ին, կծառայի ԵԽ շահերին, ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի կլանների: Ըստ նրա, Չավուշօղլուի հիմնական առաքելությունն է ծառայել թուրք-ադրբեջանական տանդեմին, «սակայն, հարկ է նշել, որ իր գործունեության ընթացքում նրան չհաջողվեց կյանքի կոչել իր երազանքը»: Նաիրա Զոհրաբյանը նաև հույս հայտնեց, որ Մինյոնի նախագահության օրոք ԼՂ գծով կիսամեռած ենթակոմիտեն կդադարեցնի գործունեությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---