Դավիթ Բաբայան. Խաղաղապահների տեղակայման մասին Մամեդյարովի հայտարարությունը սև PR է![]() 10 հոկտեմբերի 2011 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ լուրջ քննարկումներ են ընթանում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման շուրջ, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով` սա առաջին դեպքը չէ, երբ երկրի քաղաքական գործիչներն ու ղեկավարությունը հանդես են գալիս նման ելույթներով: «Այդ հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, սև PR են»,- նշել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ Արցախը սկզբունքորեն դեմ չի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայմանը: «Սակայն, մինչ այդ պետք է համապարփակ կերպով կարգավորել Արցախի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, պետք է երկու երկրների միջև սահման հաստատվի, ինչպես նաև Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Միայն այդ դեպքում հնարավոր կդառնա խաղաղապահ զորակազմի տեղակայման քննարկումը»,- նշել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |