Անուշ Նիկողոսյանը և Կարինե Հովհաննիսյանը ելույթ ունեցան Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ![]() 10 հոկտեմբերի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Ս. Ժոզեֆ եկեղեցում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Երեկոն բացել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին` նա բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների համագործակցությունը մշակույթի ոլորտում, հայտնել է ՀՀ կառավարության երախտագիտությունը Լիբանանի մշակույթի նախարարությանը և Բեյրութի կոնսերվատորիային աջակցության համար: Միջոցառմանը հնչեցին ՀՀ ազգային օպերայի և ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարած Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացառիկ կատարումները Հայաստանից ժամանած մենակատարների` միջազգային մրցույթների դափնեկիրներ Անուշ Նիկողոսյանի (ջութակ) և Կարինե Հովհաննիսյանի (քանոն) մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում, որին ներկա էին Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հնչել են Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի և Գրիգոր Յեղիազարյանի ստեղծագործությունները:
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |