Թբիլիսիում բացվեցին «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սրահները

Թբիլիսիում բացվեցին «Հայարտուն» կրթամշակութային  կենտրոնի սրահները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի սրահների բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, «Հայարտուն» կենտրոնի կառուցման հովանավոր, գործարար Բորիս Սահակովը, «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի պատասխանատու Արմեն Հակոբյանը, ՀԲԸՄ-ն Վիրտուալ Համալսարանի ներկայացուցիչ Դալար Կազանջյանը, Վրաստանում գործող արվեստի, գրականության և թատերական գործիչներ, Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Արարողությանը շնորհավորանքի և ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---