Հայ երաժիշտները Թբիլիսիում ներկայացրեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացավ համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը կազմակերպական աջակցություն էր ցուցաբերել Վրաստանում ՀՀ դեսպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համերգի ընթացքում Հայաստանից ժամանած երիտասարդ կատարողները ներկայացրեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---