iPhone 4S –ի նախնական պատվերները 1 օրում գերազանցել են 1 միլիոնը

iPhone 4S –ի նախնական պատվերները 1 օրում գերազանցել են 1 միլիոնը

PanARMENIAN.Net - Apple ընկերության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ նոր iPhone 4S-ի նախնական պատվերները 24 ժամում գերազանցել են 1 միլիոնը՝ անցնելով iPhone 4-ի ռեկորդը՝ 600 000-ը։

iPhone 4S-ը աշխատում է A5 պրոցեսորով, ունի ավելի արագ կատարողականություն, նոր տեսախցիկ, ամբողջական HD որոշմամբ տեսանկարահանում, և Siri հնարավորությունը, որը հեռախոսի ձայնային կառավարման ֆունկցիա է։

«iPhone 4S-ն իր նախնական պատվերներով գերազանցել է Apple-ի երբևէ թողարկած նոր արտադրանքը»,- ասել է Apple-ի արտադրանքի համաշխարհային մարկետինգի ավագ փոխնախագահ Ֆիլիպ Շիլերը։

iPhone 4S-ի վաճառքը ԱՄՆ-ի Apple-ի բոլոր խանութներում կսկսվի հոկտեմբերի 14-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---