Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Մարինյան թատրոնի բեմում![]() ![]() PanARMENIAN.Net - Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի դափնեկիրները մենահամերգներով ելույթ են ունենալու Մարինյան թատրոնի բեմում: Հայազգի թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանը Մարինյան թատրոնում ելույթ է ունենալու հոկտեմբերի 21-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բացի Հախնազարյանից, Մարինյան թատրոնի բեմում ելույթ են ունենալու նաև մրցույթի մյուս հաղթող, դաշնակահար Սենգ Չժին Չոն, մրցույթի դափնեկիր, թավջութակահար Էդգար Մորոն և դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը: Հախնազարյանը կատարելու է Շոստակովիչի, Բեթհովենի սոնատները և Շումանի պիեսները: Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |