Orange-ը վերամեկնարկել է Ինտերնետ Հիմա-ին միանալու իր ակցիան![]() 10 հոկտեմբերի 2011 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Orange Արմենիայի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ընկերությունը վերամեկնարկել է ինտերնետի սեպտեմբերյան առաջարկը՝ հաշվի առնելով առաջարկի ունեցած մեծ հաջողությունն ու պահանջարկը: Մինչև հոկտեմբերի 31-ը միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան Ինտերնետ Հիմա մոդեմ 1 դրամով, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ հոկտեմբեր ամսվա ընթացքում, Kaspersky` լավագույն հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար, ինչպես նաև հնարավորություն ձեռք բերել նոթբուք էականորեն մատչելի գնով: Նրանք, ովքեր արդեն Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի կամ MyFi-ի բաժանորդ են, կստանան Kaspersky հակավիրուսային ծրագիրը 3 ամսով անվճար, ինչպես նաև հնարավորություն կունենան օգտվել նոթբուքերի վաճառքի ցածր գներից: Kaspersky ծրագրի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար պարզապես պետք է 135 կարճ համարին ուղարկել PROMO բանալի բառը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |