Ջերմուկում խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետների մասնակցությամբ![]() 10 հոկտեմբերի 2011 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացի հետ կապված հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները տեղեկացրին, որ առաջին վերարտադրությունից ստացված ցորենի սերմացուի բաշխումը հանրապետության մարզերում այսօր կավարտվի, ընթացքի մեջ է էլիտար սերմացուի բաշխման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 14-16-ը կայանալիք հայ ֆերմերների «Հայագրոֆորում» համաժողովի վերաբերյալ` տեղեկացնելով, որ այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում: Կկազմակերպվի նաեւ տոնավաճառ, հանդիսավորապես կնշվի Գյուղացիական աշխատողի տոնը:ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետներին հորդորեց ակտիվ մասնակցություն ունենալ միջոցառումներին: Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին նաեւ բերքի մթերման գործընթացին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվեց, որ տեղերում արդեն մեկնարկել են աշխատանքները: Ա. Գեւորգյանը հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը: Ա. Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ օրենքի նախագծով արդեն սահմանված է համայնքներին հատկացվող դոտացիաների ծավալը, եւ համայնքները կարող են ձեռնամուխ լինել բյուջեների կազմման գործընթացին: Անդրադարձ եղավ հոկտեմբերի 12-ից հանրապետությունում մեկնարկող մարդահամարին: Մարզպետներին հանձնարարվեց ամենայն աջակցություն ցուցաբերել միջոցառման` կազմակերպված եւ պատշաճ մակարդակով անցկացմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |