Արգենտինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ստեղծվել10 հոկտեմբերի 2011 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Դեպուտատների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, խմբի կազմում ընդգրկվել են հետևյալ խորհրդարանականները` Ռիկարդո Մանսուր (նախագահ), Ռոդոլֆո Ֆերնանդես (փոխնախագահ), Ալֆրեդո Աթանասով, Խոսե Արբո, Ռիկարդո Խիլ Լավեդրա, Միգել Բարրիոս, Խերարդո Միլման: Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին որոշման մեջ մասնավորապես ասվում է, որ դրա հիմնական նպատակն է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության, երկկողմ առևտրատնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի խթանումը, տեղեկատվության և օրենսդրական փաստաթղթերի փոխանակումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |