Կահիրեում նշեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձը

Կահիրեում նշեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Կահիրեում (Եգիպտոս) նշեցին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, ՀՀ 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 6-ին Կահիրեի Օպերայի տան «Էլ-Գումհուրիյա» սրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, երգչուհի Աննա Խառատյանի և «Մրո» համույթի համերգը, որը կազմակերպվել էր Կահիրեի Հայ Առաքելական եկեղեցու Առաջնորդարանի և Եգիպտոսում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով: Միջոցառմանը Հայաստանից ժամանած արվեստագետների կատարմամբ հնչեցին սիրված ժողովրդական երգեր և նշանավոր հայ երգահանների ստեղծագործություններ:

Համերգին ներկա էին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, Եգիպտոսի Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, Եգիպտոսի Հայոց առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր առաջնորդները, հայ համայնքի բազմաթիվ անդամներ և եգիպտացի արվեստասեր հասարակություն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---