Նկարիչ Արման Համբարձումյանը կմասակցի Մոլդովայի բիենալեին11 հոկտեմբերի 2011 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Նկարիչ Արման Համբարձումյանը մասնակցելու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի միջազգային նկարչական բիենալեին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ Բիենալեին ներկայացնելու է «Մեղուների անկում» կտավը: Բիենալեից առաջ կայացել է մրցույթ, որտեղ Համբարձումյանը գրավել էր 3-րդ տեղը և հրավիրվել Մոլդովա: Հայ նկարչի աշխատանքը` որպես հաղթած նկար, մնալու է Մոլդովայի պատկերասրահներից մեկում: «Մեղուների անկում» թեման պատահական չէ ընտրված նկարչի կողմից: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է մեղուների քանակի նվազում, որն ունի տարբեր պատճառներ: Բուլղարացի հայտնի գուշակ Վանգան կանխագուշակել է, որ մեղուները ընդհանրապես վերանալու են երկրի երեսից: Կտավն ունի 90x60 չափսը: Բիենալեն սկսվելու է նոյեմբերի 8-ին և շարունակվելու մինչև ամսվա վերջ: Արման Համբարձումյանը ծնվել է 1988թ-ին Երևանում: 2000-2005թ-ին սովորել է Հենրիկ Իգիթյանի Գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետև Երևանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժնում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Բացի նկարչությունից, կերտում է նաև քանդակներ: 2010թ. Եղիշե Չարենցի տուն-թանգարանում ունեցել է իր առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նրա 12 գրաֆիկական աշխատանքներ և 8 քանդակներ: Նրա աշխատանքներին կարելի է հանդիպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |