Տրապատոնի. Հայաստանի հետ խաղում մենք պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք անել

Տրապատոնի. Հայաստանի հետ խաղում մենք պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք անել

PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին վստահություն է հայտնել, որ իր սաները կկարողանան հասնել ցանկալի արդյունքի Եվրո-2012 ընտրական փուլի Հայաստանի հետ եզրափակիչ խաղում: Նա նշել է,որ ցանկացած ելք, պարտությունից բացի, թույլ կտա իռլանդացիներին գրավել առնվազն երկրորդ տեղը ընտրական խմբում:

«Մենք այս խաղում պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք: Մեր թիմի համար սա լավ հնարավորություն է ապացուցելու համար սեփական հասունությունը, և մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի և միայն այսօրվա արդյունքը նշանակություն ունի»,-Տրապատոնիի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրո-2012-ի Իռլանդիա-Հայաստան ընտրական խաղը տեղի կունենա օգոստոսի 11-ին Երևանի ժամանակով 22:45-ին «Ավիվա» մարզադաշտում:

21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---