Պարզվել է այսօր առավոտյան սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը

Պարզվել է այսօր առավոտյան սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 10.10-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է:

Փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանի դին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը զոհվածի հարազատներին: Նշենք, որ հոկտեմբերի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ հայտնաբերվել էին անհետ կորածների ցուցակում նշվող 1973 թ. ծնված Արմեն և 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: Հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում այժմ արդեն նշվում են միայն Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի):

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---