Apple-ի աշխատակիցները կնշեն Սթիվ Ջոբսի հիշատակի օրը11 հոկտեմբերի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերության աշխատակիցները հոկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում հավաքվելու են նշելու ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի մահվան հիշատակի օրը։ Այս մասին հաղորդում է CNET-ը։ Ընկերության նորանշանակ գործադիր տնօրեն Թիմ Քուքը տարածել է հետևյալ հաղորդագրությունը Apple-ի աշխատակիցների համար։ «Ինչպես ձեզանից շատերը, ես իմ կյանքում բազում տխուր օրեր եմ ունեցել և անցյալ շաբաթվա ընթացքում շատ եմ արտասվել։ Ես մխիթարվել եմ Սթիվի համար ողջ աշխարհից ուղղված հսկայաքանակ հարգանքի տուրքերով և ցավակցություններով։ Ես գտել եմ հանգստություն այն բոլոր պատմություններում, որոնք պատմում են Սթիվ Ջոբսի մասին։ Մեր շատերի սրտերը դեռ ծանրացած են նրա մահվան պատճառով և մենք պլանավորել են անցկացնել Apple-ի աշխատակիցների հետ Սթիվ Ջոբսի կյանքին նվիրված հիշատակության օր։ Մենք կհիշենք Սթիվի կյանքի ձեռքբերումների և աշխարհը ավելի լավ դարձնելու մեթոդների մասին»,-գրել է Թիմ Քուքը։ Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը մահացավ անցյալ շաբաթ. նա երկար տարիներ տառապում էր քաղցկեղով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |