Հայ գյուղացիները երկարաժամկետ վարկերի կարիք ունեն11 հոկտեմբերի 2011 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ հատկացվել է 95 մլրդ դրամի վարկ: Այդ մասին Ջերմուկում ընթացող ՀՀ գյուղական համայնքների առաջին համաժողովի շրջանակներում «Վարկային գործիքներ գյուղական համայնքներին» սեկցիայի քննարկումների արդյունքում PanARMENIAN.Net –ի թղթակցին է ասել ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Ըստ նրա, դա կազմում է ներդրումային վարկերի 8 տոկոսը: Սեկցիայի շրջանակներում քննարկվել են գյուղական համայնքների համար վարկերի մատչելիության խնդիրները, ինչպես նաև գրավի ու հիփոթեքային վարկավորման խնդիրները: «Հետաքրքիր առաջարկներ կան երկարատև վարկավորման առումով, որի համար մշակվել են երկարաժամկետ ծրագրեր»,-ասել է Երիցյանը: Բացի այդ, ինչպես հայտնել է Երիցյանը, արծարծվել է նաև գյուղացիների ֆինանսական գրագիտության բարձրացման հարցը: «Առևտրային բանկերը ԿԲ-ի հետ միասին պատրաստ են աշխատել համայնքների հետ այդ ուղղությամբ»,-հավելել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |