ԵՊՀ-ն Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղի ցուցադրությունը կազմակերպում է բաց երկնքի տակ11 հոկտեմբերի 2011 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանը հոկտեմբերի 11-ին Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման ցուցադրություն կկազմակերպի բաց երկնքի տակ: Առաջին անգամ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում կտեղակայվի մեծ էկրան, և բոլոր ուսանողներն ու ֆուտբոլի սիրահարները կկարողանան երկրպագել Հայաստանի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի երևանյան ժամանակով 22:45-ին: Սա կլինի Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Հայաստանի հավաքականը B խմբում 17 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: Իռլանդիան 18 միավորով երկրորդ տեղում է: Եթե հայ ֆուտբոլիստներին հաջողվի հաղթանակ տանել, նրանք դուրս կգան խմբից և կկարողանան մասնակցել EURO-2012 եզրափակիչ մրցաշարի հանդիպումներին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |