«Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթի տոմսերը վաճառքի կհանվեն հոկտեմբերի 15-ից11 հոկտեմբերի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթի տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել հոկտեմբերի 15-ից, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մանկական Եվրատեսիլ 2011» մրցույթի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նշեց, որ տոմսերի գինը սկսվելու է 1000 դրամից և անցնելու է 20.000 դրամի սահմանը: Դրանք վաճառքի են հանվելու Երևանի բոլոր տոմսարկղերում: Գասպարյանի խոսքով հիմա մրցույթի նախապատրաստական աշխատանքների ամենաթեժ պահն է, մասնավորապես, կառուցվում է բեմը, իսկ մրցույթի օրագիրը հեռարձակվելու է այս հանգստյան օրերից սկսած առաջին ալիքի եթերով: «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 2-ին և 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները: Այսօր Հայաստանում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավարների առաջին ժողովը, որի ընթացքում տեղի է ունեցել վիճակահանությունը: Հայաստանը որպես մրցույթն ընդունող երկիր, իրավունք ստացավ ընտրելու իր համարը: Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով: Նյութեր թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են Ըստ Բայրամովի, ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Նախարար․ Կիրանցի նոր կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում «Եթե բանկիչները դրանից հետո էլ հարմար չգտնեն երեխաներին ուղարկել, նոր դպրոց կկառուցենք»,–ասել է նա Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել «Հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա Նախարար․ 13 տարեկանն ենք համարելու երիտասարդության շեմ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծ է մշակվել |