Եվրամիությունը կարող է վերանայել իր քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ Տիմոշենկոյի ձերբակալությունից հետո

Եվրամիությունը կարող է վերանայել իր քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ Տիմոշենկոյի ձերբակալությունից հետո

PanARMENIAN.Net - Եվրամիությունը համարում է, որ Յուլիա Տիմոշենկոյի վերաբերյալ դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի, այդ առնչությամբ ԵՄ-ն կարող է վերանայել իր քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: «ԵՄ-ն հիասթափված է դատավճռից, դատը չի համապատասխանել միջազգային չափանիշներին»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը լրագրողներին Բրյուսելում: Ըստ նրա, ԵՄ-ն զգուշացրել է Ուկրաինային, որ անթույլատրելի է խոչընդոտներ հարուցելը դատավճռի բողոքարկման առումով: Կոսյանչիչն ընթերցել է ԵՄ երկրների համատեղ հայտարարությունը, որտեղ «խորը մտահոգություն է» հայտնվում դատավճռի առնչությամբ: «Ցավոք, դա հաստատում է, որ արդարադատությունն Ուկրաինայում ընտրովի է կիրառվում, և քաղաքական դրդապատճառներ ունի»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---