Հունաստանում տեղի ունեցան Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ![]() 11 հոկտեմբերի 2011 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աթենքում տեղի ունեցան նորվեգացի ականավոր հումանիստ, բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվեցին Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի բարձր հովանու ներքո: Հոկտեմբերի 10-ին Աթենքի ակադեմիայում կայացավ գիտաժողով, որը նվիրված էր 1922-24թթ. հույն գաղթականների խնդիրների լուծման և հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Նանսենի ծավալած գործունեությանը: Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Ազգերի լիգայի` փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը, նրա անխոնջ նվիրումը ինչպես հույն, այնպես էլ ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների իրավունքների պաշտպանության, նրանց նանսենյան անձնագրեր տրամադրելու, համաշխարհային հանրության ուշադրությունը նրանց հոգսերի ու խնդիրների վրա սևեռելու գործում: Անդրադարձներ եղան նաև նորվեգացու դիվանագիտական, գիտական, մարզական և այլ գործունեությանը: Հոկտեմբերի 11-ին Աթենքի կենտրոնական թաղամասերից մեկում տեղի ունեցավ Նանսենի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Կիսանդրին տեղադրվեց նույն պուրակում գտնվող հայկական խաչքար-հուշակոթողի անմիջական մերձավորությամբ: Միջոցառումներին մասնակցեցին Հունաստանում ՀՀ դեսպանության և հունահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |