Հայաստան – Իռլանդիա. Մեզ միայն հաղթանակ է պետք, ուրիշ ոչինչ 11 հոկտեմբերի 2011 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Դուբլինում Հայաստանի հավաքականը կանցկացնի իր ֆուտբոլային պատմության 19 տարի տարիների ընթացքում ամենակարևոր հանդիպումը: «Ավիվա» մարզադաշտում հայկական ընտրանին Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար իր ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ: Ի տարբերություն Իռլանդիայի Հայաստանն իր պատմության ընթացքում առաջին անգամ կարող է նման արդյունքի հասնել: Մինչդեռ Իռլանդիան խաղացել է և' Եվրոպայի, և' աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում: Եթե ընտրական մրցաշարի վերջին խաղում հայ ֆուտբոլիստներին հաջողվի 3 միավոր վաստակել, ապա նրանք կապահովեն հավաքականի առնվազն 2-րդ տեղը B խմբում և կկարողանան մասնակցել եզրափակիչ փուլի հանդիպումներին: Իսկ Իռլանդիան կարող է իրեն թույլ տալ խաղն ավարտել նաև ոչ ոքի, որը նրան նույնպես 2-րդ տեղ կբերի: Վերջին հանդիպումներում Հայաստանի հավաքականը երեք խոշոր հաղթանակ է տարել Անդորրայի (3:0), Սլովակիայի (4:0) և Մակեդոնիայի (4:1) նկատմամբ: Իսկ Իռլանդիան 0:0 է ավարտել Սլովակիայի և Ռուսաստանի հետ հանդիպումները և 2:0 հաշվով հաղթել Անդորրային: Հայերի մոտ առաջին տեղում որքան հնարավոր է շատ գոլ իրացնելու հոգեբանական տրամադրվածությունն ու վստահությունն է: Եվ իզուր չէ, որ Հայաստանի հավաքականի դիպուկահարային որակներից զգուշանում են նաև Իռլանդիայում: Եթե, Աստված չանի, հայկական ընտրանուն չհաջողվի իր 6-րդ հաղթանակը գրանցել խմբում, ինչպես գտնում է Հայաստանի հավաքականի մարզիչը, դա ձախողում չի լինի: Չէ որ Հայաստանին առաջին անգամ հաջողվել է նման ճեղքում կատարել և նման գլխապտույտ հաջողության հասնել, այդքան գոլ իրացնել և ուրախացնել ողջ հայ ժողովրդին: Վարդան Մինասյանը հայկական ֆուտբոլը ճիշտ ուղու վրա է դրել, և հետագայում մեր երիտասարդ հավաքականը կկարողանա նոր բարձունքներ նվաճել և բարձր արդյունքներ ցուցադրել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |