Հայ ֆուտբոլիստներին օդանավակայանում դիմավորել են որպես հերոսների 12 հոկտեմբերի 2011 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երևանյան ժամանակով առավոտյան 9-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Նախօրեի երեկոյան հայ ֆուտբոլիստները Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում անցկացրեցին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Արտագնա խաղում Հայաստանը 2:1 հաշվով զիջեց Իռլանդիային և խմբում ավարտեց իր ելույթը 3-րդ տեղում: 26-րդ րոպեից հայերը խաղում էին տաս հոգով` առանց Բերեզովսկու, որին Գոնսալեզը հեռացրեց` գտնելով, թե վերջինս ձեռքով է խաղացել տուգանային դաշտից դուրս: Հայրենիքում ֆուտբոլիստներին դիմավորեցին որպես իսկական հերոսների, մի քանի տասնյակ երկրպագուներ եկել էին սատարելու մեր հավաքականին և գովասանքի խոսքեր ասելու: Չնայած, որ Հայաստանը չանցավ EURO-2012 եզրափակիչ մրցաշար, B խմբում նա ամենավառ և դինամիկ խաղը ցուցադրեց և իրացրեց ամենից շատ գոլերը` 22: Վարդան Մինասյանն ու նրա սաները 12 ամսվա ընթացքում ապացուցեցին հայկական ֆուտբոլի ուժն ու հզորությունը և դրա պայծառ ապագայի հույս տվեցին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |